Հանրահավաքի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնը պարալիզացնում են: «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ բոլոր ուղղություններով կազմակերպվելու են անհնազանդության ակցիաներ:

«Սա լինելու է շարունակական: Երկուշաբթի օրվանից ամեն օր բողոքի ակցիա է տեղի ունենալու, մինչև հասնենք կառավարության հեռացմանը: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է յուրովի դրսևորել իր դժգոհությունը», — նշեց Սաղաթելյանը: