Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ռազմական բժիշկներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում զորակազմի անձնակազմի պատվաստումը «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով:

Ըստ ժամանակացույցի, պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Կորոնավիրուսային վարակի դեմ առաջին պատվաստանյութը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև բժշկական հատուկ նշանակության ջոկատների զինծառայողները:

Պատվաստումն իրականացվել է կամավոր սկզբունքով ինչպես տեղակայված շարժական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ շարժական բժշկական խմբերի կողմից բոլոր դիտակետերում, որտեղ պատվաստանյութը հասցվել է հատուկ ջերմային տարաների մեջ, ինչը երաշխավորում է դրա անվտանգությունը փոխադրման ընթացքում: