Facebook-ի օգտատերերը բողոքել են սոցիալական ցանցի տեխնիկական խափանումներից, գրում է Downdetector կայքը:

Նշվում է՝ խափանումների մասին հայտարարող օգտատերերի մոտ 83 տոկոսը բողոքել է սոցցանցի կայքի աշխատանքից, իսկ 16 տոկոսին ընդհանրապես չի հաջողվել սեփական էջ մուտք գործել:

Սոցիալական ցանցում խնդիրների մասին առաջին հաղորդումները համացանցում տարածում են գտել 04:27-ից հետո:

Խափանումների մասին հայտնել են Եվրոպայի և Ամերիկային Միացյալ Նահանգների բնակիչները:

Հիշեցնենք՝ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկը համարվող Facebook-ը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարին 19-ամյա ամերիկացի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից: