Փետրվարի 18-ին ոստիկանության Սպիտակի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 42-ամյա Ռոման Մ.-ն, որը 2002 թ. սեպտեմբերի 3-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Ծանր մարմնական վնասվածք պատճառելը) 4-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ռոման Մ.-ն պարտավորվել է ներկայանալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին: