Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պատվաստվել է COVID-19 կորոնավիրուսի դեմ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով «Էրոպ-1» ռադիոկայանին:

Ռադիոկայանի զրուցակիցների խոսքերով ՝ 66-ամյա քաղաքական գործիչը պատվաստվել է «բժշկական նշանակման համաձայն»:

Միևնույն ժամանակ, ըստ «Էքսպրես» պարբերականի, Սարկոզին պատվաստվել է դեռևս  հունվարին` Պերսիի զինվորական հիվանդանոցում:

Նշվում է, որ ներկայումս մինչև 75 տարեկան ֆրանսիացիները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ միայն այն դեպքում, եթե նրանք ունեն հիվանդություններ, որոնք նրանց ներառում են ռիսկի գոտում: Այնուամենայնիվ, չի նշվել այն պատճառը, թե ինչու է հենց Սարկոզին պատվաստում ստացել:

«Ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, նա նույնպես անձնական կյանքի և բժշկական գաղտնիքի իրավունք ունի», — ասել են ռադիոկայանի զրուցակիցները: