Երկրին շատ մոտ թռած երկու ֆրանսիական ռազմական ինքնաթիռները վնասել են էլեկտրահաղորդման գծերը` հարավային Ֆրանսիայի մի գյուղ զրկելով էլեկտրականությունից:
Երկու Rafale կործանիչներն օդ են բարձրացել մոտակա ավիաբազայից ցածր բարձրության վրա ուսումնական թռիչքի ժամանակ:
«Դրանք այնքան ցածր էին թռնում, որ դղրդյուն եղավ, ես նայեցի եւ տեսա երկրորդ ինքնաթիռը»,- տեղական France Bleu լրատվական գործակալությանը պատմել է գյուղապետը:
Նրա խոսքով` ինքնաթիռներից մեկը բախվել է էլեկտրահաղորդման գծին եւ վնասել է այն: «Ես անմիջապես զանգահարեցի արտակարգ իրավիճակների ծառայություն եւ Enedis [Էլեկտրաէներգետիկ ընկերություն]»:
Մալուխների վնասումը հրդեհ էր առաջացրել, որը հաջողվել էր արագորեն մարել, հայտնում է La Provence թերթը:
Գյուղը մի քանի ժամ մնացել է առանց էլեկտրականության, ընդ որում, անվտանգության նկատառումներով մուտքը դեպի գյուղ փակվել էր: