Վաղը՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու ընդդիմության հանրահավաքը։ Ինչպես հայտարարվել է հանրահավաքին ներկա են լինելու ընդդիմության առաջնորդները։ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարել է, որ հանրահավաքի վերջում սպասվում է անակնկալ։

Ընդդիմությունը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը։ Irakanum.am-ը Երևանում իրականացրել է լրագրողական հարցախույզ, պարզելու թե ինչ դիրքորոշում ունեն քաղաքացիները վաղվա հանրահավաքի վերաբերյալ, և արդյո՞ք մասնակցելու են։