Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 388-ով: 9 մարդ մահացել է:

StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 267 701 դեպք:

Համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 260 597 հիվանդ, մեկ օրում 331 մարդ: Մահացել է 3 406 բուժառու: