Սեւանի ոստիկանները հայտնաբերել են ոոնվող քաղաքացի Խաչատուր Աբովյանին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում անհայտ քաղաքացին զանգահարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ հայտնել, որ ինքը այսօր պատրաստվում է պայթեցնել Գագարին գյուղի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի Գագարինի կամուրջը:

Ահազանգը ստացվել է նշված նախարարության քարտուղարության պետ Գայանե Հովհաննիսյանին, ով էլ տեղեկությունը փոխանցել է իրավապահներին:

Զանգահարողը ներկայացել է,  որ ինքը Խաչատուր Աբովյանն է, ով Սեւան քաղաքի Գագարին համայնքի 44-ամյա բնակիչ է: Նա աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գագարինի գազի բաշխման կայանում:

Արդեն այսօր Ոստիկանության Սեւանի  բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Խ․ Աբովյանին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սեւանի բաժին եւ կատարված ահազանգի փաստով բացատրություններ է տվել, ապա բաց է թողնվել։