Կիրովում երեք երեխա է մահացել բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով, հաղորդում է ՌԴ Կիրովի մարզի դատախազությունը:

«Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեք անչափահաս: 13 մարդ տարհանվել է», — հաղորդագրությունը մեջբերում է РИА Новости-ն:

Նշվում է, որ Կիրովի հյուրանոցներից մեկում բացվել է ժամանակավոր տեղակայման կենտրոն:

Կիրովի մարզի դատախազությունը ստուգում է անցկացնում: