ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ` մի քանի օր անց այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտարարեց, որ գործ է ունենալու թագավորի, այլ ոչ թե նրա թագաժառանգի հետ, իսկ ԱՄՆ պաշտոնյաները կհամագործակցեն իրենց կոնտրագենտների հետ թագավորությունում, փոխանցում է Reuters-ը:

Թագաժառանգ արքայազն Մուհամեդը, ով նաեւ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն է, Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, հատկապես` պաշտպանության ոլորտում, հայտնում է SPA պետական ​​լրատվական գործակալությունը:

Օսթինը վերահաստատել է երկու երկրների ռազմավարական պաշտպանական գործընկերության կարեւորությունը եւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ են օգնելու Ռիադին պաշտպանվել` դատապարտելով հութի խմբավորումների կողմից թագավորության վրա կատարված հարձակումները Եմենում:

«Մենք քննարկեցին անփոփոխ հանձնառությունն ԱՄՆ-Սաուդյան Արաբիա 70-ամյա գործըներությանն անվտանգության ոլորոտում, եւ ես անհամբեր սպասում են համատեղ աշխատանքին` տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հասնելու համար»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ հայտարարել էր, որ մտադիր է փոխել ԱՄՆ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ եւ մտադիր է դիվանագիտական ​​բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզի հետ, այլ ոչ թե` թագաժառանգի:

Շատերն արքայազն Մուհամեդին թագավորության փաստացի առաջնորդ են համարում եւ հաջորդը գահի համար հերթում, որը զբաղեցնում է 85-ամյա Սալման թագավորը: Նրա հեղինակությանը հարված էր հասցվել 2018-ին լրագրող Ջամալ Խաշագիի սպանությունից հետո Սաուդյան Արաբիայի անվտանգության աշխատակիցների կողմից, որոնք մոտ էին համարվում թագաժառանգին:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անընդհատ կապ էր պահում թագաժառանգի հետ իր փեսա եւ ավագ խորհրդական Ջարեդ Քուշների միջոցով: