ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Շինարարական մի քանի կազմակերպություններ ընդգրկվել են ներպետական ու միջպետական ճանապարհների ձնամաքրման, ավազի ու աղցանման աշխատանքներում։ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին անցանելի է պարտադիր ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի են։ Զանգեր-Սարավան տեղամասում և Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից) տեղում է ձյուն։

Երթևեկությունն այս պայմաններում թույլատրվում է բացառապես ձմեռային անվադողերով։