Մոսկվայի առողջապահությաn համակարգը դիմացել է կորանավիրուսի համավարակի ծայրահեղ ծանրաբեռնվածությանը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Համավարակն անկում է ապրում: Եվ թեև առջևում շատ անելիք կա, ակնհայտ է, որ առողջապահության համակարգը դիմացել է այս չափազանց մեծ ծանրաբեռնվածությանը»,- իր կայքում գրել է ՌԴ մայրաքաղաքի ղեկավարը:

Նրա խոսքով՝ նման արդյունք գրանցելուն նպաստել է այն, որ Մոսկվայում բժիշկները չեն բախվել բուժսարքավորումների պակասին: «Դեռևս 2011-2013 թվականներին մենք իրականացրել ենք Մոսկվայի քաղաքային հիվանդանոցների և պոլիկլինիկաների ամբողջական վերահամալրում: Փոխել ենք բացառապես ամեն ինչ՝ ջերմաչափերից մինչև ուլտրաձայնային և ռենտգեն հետազոտությունների սարքավորումներ»,- հիշեցրել է քաղաքագլուխը:

Համավարակի սկզբից ի վեր ՌԴ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 125 598 դեպք, որից 81 926-ը՝ մահվան ելքով: Մոսկվայում վարակվել է 962 637 մարդ, մահացելէ 14 578-ը: