Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 7-ական, յուրացման կամ վատնման ու թմրանյութի հայտնաբերման՝ 4-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 2, անձի առևանգման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, կաշառակերության, սուտ մատնության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելու, ընտանեկան բռնության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, ծեծի և բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 2, և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: