Տարօրինակ կերպով մարդիկ են բերման ենթարկվում Ազգային անվտանգության ծառայություն,մի գուցե մարդիկ ասում են այն, ինչն ականջահաճո չէ որոշ մարդկանց  և տարբեր պատճառներով  դառնում են թիրախ, ինչն անթույլատրելի է՝ ոչ միայն փորձագետների պարագայում, այլ առհասարակ ցանկացած մարդու համար, ով քաղաքական հայացքների կամ դիրքորոշման համար հետապնդվում է. ԱԱԾ-ի մոտ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի բերման ենթարկվելուն:

«Շատ քիչ մարդ կա, որ այս պահին մտահոգություններ չունի և չի արտահայտվում ստեղծված իրավիճակի մասին, իսկ նմանատիպ իրավիճակներն ավելի լարում են մթնոլորտը և խորացնում են այն բևեռացումը, որը եղել է մինչև պատերազմական գործողությունները և պատերազմական  գործողություններից հետո ավելի խորը բնույթ է ստացել»,- նշեց նա:

Նշենք, որ «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն: Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանի խոսքով՝ գործն առնչվում է պատերազմի օրերին կեղծ էջերով կատարված հրապարակումներին:

Մանրամասները՝ տեսանյութում։