Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է երկրի կառավարության նոր կազմը: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:

Կառավարության նոր կազմի վերաբերյալ հայտնի է դարձել իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո:

Կառավարության կազմում ընդամենը 2 փոփոխություն կա. Ջուանշեր Բուրչուլաձեն կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ Իրակլի Կարսելաձեն կդառնա տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար:

Կառավարության նորացված կազմը հետևյալն է.

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար — Իրակլի Կարսելաձե

Արդարադատության նախարար — Գոչա Լորտկիպանիձե

Ներքին գործերի նախարար — Վախթանգ Գոմելաուրի

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար — Նաթիա Թուրնավա

Արտաքին գործերի նախարար — Դավիթ Զալկալիանի

Ֆինանսների նախարար — Իվանե Մաչավարիանի

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար — Միխայիլ Չխենկելի

Աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար — Էկատերինե Տիկարաձե

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար – Լևան Դավիթաշվիլի

Պաշտպանության նախարար — Ջուանշեր Բուրչուլաձե

Հաշտության և քաղաքացիական հավասարության պետական նախարար- Թեյա Ախվլեդիանի:

Այս պահին առկա տեղեկատվության համաձայն, կառավարության կազմը  խորհրդարանի կողմից կհաստատվի հաջորդ շաբաթ:

Երեկ «Վրացական երազանքը» Իրակլի Զարիբաշվիլիին առաջադրել էր վարչապետի պաշտոնում:

Վարչապետի պաշտոնում թեկնածուի առաջադրումը անհրաժեշտ էր դարձել Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո:

Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև  2013 թվականի նոյեմբերի 20-ից 2015 թվականի դեկտեմբերի 24-ը: