Հանրային հեռուստաընկերությունում վերադասավորումները շարունակվում են։ Իշխանությունը «հին» դեմքերին Հ1 տանելուն զուգահեռ հեռուստաընկերությունում աշխատանքի անցնելու առաջարկ է անում նաեւ այն հայտնի դեմքերին, ովքեր նախկինում աշխատել են Հ1-ում, բայց նրանց հետ հետագա համագործակցության համար պայմանագրեր չեն կնքվել։

Եվ ահա ArmDay.am-ի աղբյուրների   փոխանցմաբ Հ1-ի նոր «սթաֆը», մասնավորապես նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը, ով 2018-ի հայտնի իրադարձություններից հետո որոշ ժամանակ աշխատեց ֆեյքերի ՊՈԱԿ-ում եւ Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ով ներկայումս Հ1-ի գլխավոր պրոդյուսերն է համաձայնություն են ձեռք բերել Ռաֆայել Հովհաննիսյանի եւ Հրանտ Թոխատյանի հետ։ Վերջիններս դարձյալ կվերադառնան Հ1, բայց պայմանով, որ իշխանությանը չեն քննադատի։ Առաջիկայում մենք մանրամասն կներկայացնենք, թե կոնկրետ ինչով են զբաղվելու Հովհաննիսյանն ու Թոխատյանը հանրայինում։

Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ վերջիններս սոցիալական ցանցերում «ընդհատակ» են անցել եւ ակտիվ քննադատություններ չեն հնչեցնում։

Հ1-ի նոր ղեկավարներին թվում է, թե Ֆելոյին, Գարիկին, կամ Թոխատյանին ու Հովհաննիսյանին հեռուստաէկրաններին տեսնելով հասարակությունը մոռանալու է այս իշխանությանը եւ տեղի ունեցածին եւ ընթացող զարգացումներին իրենց նման դիտելու է Հ1- «աչքերով»։