Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

իգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության այս տուրում միայն մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքի: Միավորը կիսեցին Սիրանուշ Ղուկասյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

Հաղթանակներ տոնեցին Մարիամ Ավետիսյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Խաչատրյանը և Աստղիկ Հակոբյանը:

3,5 միավորով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Սուսաննա Գաբոյանն է, երկրորդ տեղում 3 միավորով Մարիամ Ավետիսյանն է: 2,5-ական միավոր ունեն Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը:

Հայաստանի կանանց 76-րդ առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կավարտվի փետրվարի 25-ին: