Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել Է 365-ով, մահացել Է 9 մարդ: Վրացի մասնագետները վերջին օրը կատարել են կորոնավիրուսի 17 188 թեստ, որից 9 866-ն՝ արգ թեստ, իսկ 7 322-ը՝ պոլիմերազային շղթայական ռեակցիա: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում մինչեւ փետրվարի 18-ը հայտնաբերվել Է վարակման 267 313 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 539 մարդ, համավարկի սկզբից ի վեր բուժվել Է 260 266 հիվանդ, մահացել՝ 3 399-ը: Այս պահին կարանտինում Է գտնվում 252 մարդ, ստացիոնարներում՝ 1 869, քովիդ-հյուրանոցներում՝ 248 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: