«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանի հայրը՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Նիկոլ Փաշինյանն «իր գժի թուղթը կհանի, և որպես անմեղսունակ  պատասխանատվությունից կազատվի»:

«Լավ, Էս դեմքը վաղը իր գժի թուղթը կհանի, և որպես անմեղսունակ պատասխանատվությունից կազատվի։

Բա մենք ․ որ նման հիմարություններ կարդում ենք Արմենպրեսով ,

Բա աշխարհը, որն Արմեմպրեսից է իմանում Հայաստանի իրադարձություններից։

Ապուշը իրոք ունի սխալվելու իրավունք։

Դրա համար էլ վտանգ ներկայացնող ապուշներին մեկուսացնում են, որ իրենց սխալվելու իրավունքը ուրիշների գլխին պատուհաս չդառնա ։

Եթե ազգը չի դիմադրում, պատրաստվենք նոր սխալներ կուլ տալուն ։

Այս արարածը անկեղծ ասում է՝ ինձանից ոչ մի Ճիշտ բան մի սպասեք։

Իսկապես, անմեղսունակից միայն իրենից ավելի անմեղսունակը կարող է սպասելիքներ ունենալ»,-գրել է նա: