Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքների եւ անասնապահության հետ կապված խնդիրներ ունեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, կառվարության նիսոտւմ նշեց վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:

Նա նկատեց, որ մարդիկ իրենց գյուղատնտեսական աշխատանքներն ու անասնապահական աշխատանքները ծավալում էին ավելի լայն տարածություններում, որի հնարավորությունն այսօր չունեն. «Հատկապես խնդիր է առաջանում Որոտանում, որի վարչական շրջանը շատ փոքր է: Այս ուղղությամբ էկոնոմիկայի նախարարության հետ աշխատում ենք, շուտով կունենանք վերջնական լուծումներ, որոնք կապված կլինեն թե ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ այգիների, խելացի անասնագոմերի հետ: Հաջորդ նիստում կունենանք վերջնական որոշումներ»,-ասաց նա:

Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրեց, որ քանի որ մոտենում է գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը, արդեն սկսել են ականազերծման աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ նման կոնկրետ քայլերի արդյունքում սյունեցիները կզգան, որ կառավարությունը կանգնած է իրենց կողքին: