Ռուսաստանը արտաքսել է Մոսկվայում Էստոնիայի դեսպանատան աշխատակցին՝ ի պատասխան Տալլինում ռուս դիվանագետի անցանկալի անձ հայտարարվելուն: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Վերջերս Էստոնիան բացարձակապես անհիմն Տալլինում Ռուսաստանի դեսպանության դիվանագետին անցանկալի անձ էր հայտարարել, նա զբաղվում էր մշակույթի և կրթության հարցերով: Ռուսաստանի պատասխանը չի ուշացել. կանչվել է Մոսկվայում Էստոնիայի դեսպանը, նրան վճռական բողոք է ներկայացվել և հայտարարվել է, որ  էստոնական դիվանագիտական առաքելության դիվանագետներից մեկը արտաքսվելու է»,-հայտարարել է Զախարովան: