ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բլոգեր Ալեքսեյ Նավալնու հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն անիրավական է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ դա Ռուսաստանի ներքին դատական գործերին միջամտության անթույլատրելի փորձ է:

«Որոշումն անիրավական է, այն շատ լուրջ միջամտության փորձ է ներռուսական դատական գործերին, եւ մեր տեսանկյունից՝ անթույլատրելի»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ ՌԴ-ն առճակատում չի փնտրում, սակայն մյուս կողմից, նման որոշումների հապճեպությունը շատ հարցեր է առաջացնում: