Հինգշաբթի առավոտյան ոսկու արժեքն աճում է ավելի վաղ զգալի նվազումից հետո շտկման ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինն աճել է 0,47 տոկոսով կամ 9,4 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1782 դոլարի: Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,38 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 27,425 դոլարի:

Ոսկու գինը շտկվող աճի է անցել երկարատեւ նվազումից հետո: Սակարկությունների նախորդ 6 շրջաններում ոսկին էժանացել էր գրեթե 4 տոկոսով՝ իջնելով ունցիայի դիմաց 1800 դոլար նիշից: