Նորվեգիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի B.1.525 անվամբ նոր շտամ, որը կարող է սովորականից ավելի վարակիչ լինել: Այս մասին հաղորդում է NRK հեռուստառադիոընկերությունը` հղում տալով Հանրային առողջության ազգային ինստիտուտին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նոր շտամը, որը նմանություն ունի ինչպես բրիտանական, այնպես էլ հարավաֆրիկյան տարբերակների հետ, հայտնաբերվել է Նորվեգիայում չորեքշաբթի օրը»,-նշել է հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ Նորվեգիայում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնի է դարձել B.1.525 շտամով վարակման շուրջ 10 դեպքի մասին: