Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորներն Արցախի Մարտունիի շրջանի Կարմիր շուկա բնակավայրում իրականացրել են պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքներ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ ականազերծման ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են շուրջ 400 պայթյունավտանգ առարկա։

Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված հրաձգարանում։ Զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները, հաղորդում է գերատեսչությունը։