Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ տնտեսությունը ետճգնաժամային վերակագնման առաջին նշաններն է ցուցադրում:

«Փետրվար ամսվա առառջին 15 օրվա տվյալներով՝ Հայաստանում հսկիչ-դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան՝ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին», — ասաց վարչապետը:

Նա նշեց, թե դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 միլիարդ դրամով:

Ըստ Փաշինյանի՝ էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները:

«Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ», — ասաց Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ 31,4 միլիարդ աճը վերաբերում է երեք ոլորտի՝ սպառման ծավալներն են ավելացել, այսինքն՝ մանրածախ սպառում, արտադրություն ու ծառայությունների մատուցում, իսկ 604 հազար գործարքով ավելին հավասարապես վերաբերում է ներկայացված ոլորտենրին:

«Աճել են և մեծածախ, և մանրածախ ոլորտները», — ասաց ՊԵԿ նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե մեծագույն խնդիրներից մեկը սպառման ծավալների էական անկումն էր ու սրանով կարող են հույս ունենալ, որ սպառման ծավալները կվերականգնվեն: