Փետրվարի 17-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արա Ֆիդանյանը բարձր գնահատեց ամերիկյան գործընկերների մինչ այժմ կատարված աշխատանքները, որոնք ուղղված են ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին, և հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։

Մայքլ Շուլմանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել համագործակցությունն ու աջակցությունը՝ ուղղված Հայաստանի ոստիկանության արդիականացման ու ծառայությունների որակի բարձրացման աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի հետ 2021 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրերը, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: