Էդ ո՞նց եմ ես ԲՀԿ-ից դուրս գալիս, եթե բոլոր գործընթացների կիզակետում եմ, երկրորդ, ես ինձնից կարո՞ղ եմ հեռանալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով լուրերին, որ հաջորդ ինքն է հեռանալու ԲՀԿ-ից:

«Այսինքն դուք հարցը տալուց առաջ պետք է մի հատ նայեք, թե Միքայել Մելքումյանը վերջին 2-3 ամսում ինչո՞վ է զբաղվել կուսակցության մեջ, ճեպազրույցներ է տվել, օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել, ծրագրային քաղաքական գծով ես ԲՀԿ-ի փոխնախագահն եմ, մարզային այցելությունների եմ գնում: : Եթե ես կուսակցությունում ոչ միայն քաղաքականություն իրականացնող եմ, այլեւ մշակող եմ, ես եմ մշակում նաեւ, ես ինքն ինձնից կարո՞ղ եմ հեռանալ: Իհարկե ոչ:

Սա նշանակում է, որ ինչ-որ կենտրոններ կան, որոնք շատ խիստ անհանգստացած էն Միքայել Մելքումյանի հետեւողական քաղաքական վարքագծով»,-ասաց նա: