Փետրվարի 18-ին, ժամը 00։04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի մոտակայքում այրվում է տեխնիկայով բեռնված բեռնատար։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:21-ին, մարվել` 01:42-ին: Այրվել է «Freightliner» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1966 թ․) խցիկը։