Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն է մնում, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները վերահսկում են իրավիճակը… Շարունակում են մաքրել տարածքը պայթուցիկ օբյեկտներից եւ ապահովել փախստականների` Լեռնային Ղարաբաղ վերադարձի անվտանգությունը»,- ասել է նա:

Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը շարունակվում է: