Գյուղատնտեսության ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչները ստիպված են լինում ճանապարհ փակել ոռոգման խնդիրների հետ կապված: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հետաքրքիր է, որ երբեմն ոռոգման սեզոնի հետ կապված են հակասություններ առաջանում: Պետք է հույս ունենալ, որ այս տարի կկարողանանք ամեն ինչ անել, որ ոչ խաղողագործները, ոչ լոլիկագործները, ոչ այգեգործները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել, ակցիաներ անել: Չնայած ակցիա անելու իրավունքը ոչ ոք չի վիճարկում, բայց էդ մարդիկ իօրենց աշխատանքից են կտրվում:

Երեկ Արագածոտնի մարզում մարդիկ մեր ուշադրությունը գհրավիրում են դրա վրա: Ասում են՝ երբեմն տպավորություն է, որ մենք մայիսին ենք հիշում, որ մարտին գյուղատնտեսական աշխատանքներն սկսել են»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, կառավարությունը պետք է խնդիրների մասին իմանա նախապես եւ դրանց չծագելու ուղղությամբ աշխատի, ոչ թե խնդիրը ծագի, եւ մարդիկ ստիպված լինեն իրենց խոսքը բարձրաձայնելու այլ եղանակներ գտնել:

«Այս սեզոնին գյուղացիների հետ կապը պետք է շատ լուրջ ապահովվի»,-ասաց նա՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին եւ Տարածքայինկառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: