ԱՄՆ-ում 2020 թվականի առաջին կեսին կյանքի սպասվող տեւողությունը նվազել է մեկ տարով, հաղորդում է AP-ը:

Ամենից շատ տուժել են փոքրամասնությունները. սեւամորթ ամերիկացիները կորցրել են գրեթե 3 տարի, իսկ լատինաամերիկացիները՝ գրեթե 2 տարի՝ համաձայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի նախնական գնահատականներին:

«Դա ահռելի անկում է»,-ասել է փորձագետ Ռոբերտ Անդերսոնը՝ նշելով, որ նման անկում է գրանցվել Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում:

«Այդ թվերն արտացոլում են միայն տարվա առաջին կեսը…Ես սպասում եմ, որ այդ թվերը միայն կվատանան»,-ասել է բժիշկ Քիրսթեն Բիբինս-Դոմինգոն:

Արդեն հայտնի է, որ 2020 թվականն ԱՄՆ պատմության մեջ դարձել է ամենամահացու տարին, մահերի թիվն առաջին անգամ գերազանցել է 3 միլիոնը: