«Պարի Սեն Ժերմենը» մտադիր չէ բաժանվել թիմի հարձակվող Կիլիան Մբապեից։

Փարիզյան թիմը 4 տարվա պայմանագիր է առաջարկել ֆրանսիացի հարձակվողին, հաղորդում է Goal.com-ը՝ հղում կատարելով RMC-ին։

Մբապեի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականին։ ՊՍԺ-ն Մբապեի հետ պայմանագիրը չերկարաձգելու դեպքում ամռանը պետք է վաճառի նրա տրանսֆերը, որպեսզի կարողանա գումար վաստակել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն 200 միլիոն եվրո է պահանջում Մբապեի տրանսֆերի համար։