Երեկ հանդիպում եմ ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Տիկին նախարարի հետ քննարկել եմ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հարցը, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար աղետին դիմագրավելու համար Միացյալ Թագավորությունից հումանիտար օգնություն ստանալու հնարավորությունը և որոշ այլ խնդիրներ»։