Վերջին օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 486-ով, մահացել է 13 մարդ:

Անցած օրվա ընթացքում վրացի մասնագետները կորոնավիրուսի ախտորոշման 19192 թեստ են անցկացրել, որից 12.628-ը` արագ, իսկ 6564-ը` ՊՇՌ:

Ըստ StopCov պաշտոնական կայքի` երկրում համավարակի սկզբից մինչ օրս գրանցվել է վարակման 266.948 դեպք:

Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 499 մարդ լքել է քովիդ կլինիկաները, համավարակի սկզբից մինչ օրս առողջացել է 259.727 հիվանդ, մահացել է 3.390 մարդ:

Ներկայումս կարանտինում 242 մարդ է գտնվում, հիվանդանոցներում` 1828 մարդ, իսկ քովիդ հյուրանոցներում` 229 մարդ: