Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերքում է մամուլի տեղեկություններն այն մասին, որ իր և իշխանության ներկայացուցիչների միջև ընթանում են բանակցություններ, համաձայն, որի աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն առաջադրելու և սատարելու է իր թեկնածությունը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը, փոխանցելով Սամվել Բալասանյանի խոսքը։ Քիչ առաջ մենք անդրադարձել էինք Գյումրիում աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ քաղաքում տիրող նախընտրական իրավիճակին։
Հարցին, թե մամուլի հրապարակման համաձայն ՔՊ-ն բանակցում է Սամվել Բալասանյանի հետ, որպեսզի առաջադրի թեկնածությունը։ Կա՞ նման բան, Սոնա Առաքելյանը պատասխանեց․ «Ոչ, նման բան չկա»:
Մեր մյուս հարցին, թե այնուամենայնիվ Սամվել Բալասանյանը հակված է՞ մասնակցելու աշնանը կայանալիք ընտրություններին, մամուլի պատասխանատուն ասաց․ «Ընտրությունների մասին խոսել դեռ վաղ է, այս պահին քաղաքապետը մտածում էց քաղաքի վերակառուցման, ծրագրերի իրականացման և այդ աշխատանքների ընթացքի մասին»:

Irakanum.am