Ռուսաստանում մեկ օրում 17 919 մարդ է ապաքինվել կորոնավիրուսից, ընդհանուր առմամբ պանդեմիայի ողջ ընթացքում ապաքինվել է 3 642 582 մարդ: Այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցով օպերատիվ շտաբում:

«Անցած մեկ օրում ապաքինվել է  17 919 մարդ: Մեկ օրում հաստատվել է մահվան 467 դեպք»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մահվան 59 դեպք է մեկ օրում հայտնաբերվել Մոսկվայում: Պանդեմիայի ողջ ընթացքում մահացել է 81 446 մարդ: