Չորեքշաբթի պղինձն էժանանում է դոլարի փոխարժեքի ամրապնդման ֆոնին, ներդրողները ուշադրություն են դարձնում նաեւ ասիական բորսաներում նվազման վրա, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:

Comex բորսայում պղինձի մարտյան ֆյուչերսի արժեքը նվազել է 0,09 տոկոսով՝ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) հասնելով մինչեւ 3,834 դոլարի:

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով աճել էր 0,14 տոկոսով՝ հասնելով մինչեւ 8405,5 դոլարի, ալյումինի տոննայի արժեքը՝ 0,14 տոկոսով, մինչեւ 2086,5 դոլար, ցինկի տոննայի արժեքը նվազել էր 0,53 տոկոսով՝ հասնելով մինչեւ 2827,5 դոլարի:

Չորեքշաբթի դոլարի փոխարժեքի ամրապնդումը ճնշում է գործադրում պղնձի գնի վրա՝ մետաղն ավելի հասանելի դարձնելով այլ արժույթ տնօրինող ներդրողների համար: Արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի ինդեքսն աճում է 0,15 տոկոսով՝ հասնելով մինչեւ 90,64 կետի:

Ընդ որում՝ ներդրողները ուշադրություն են դարձրել նաեւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բորսաներում նվազման վրա: Բորսաների մեծ մասում նվազում է գրանցվել 1 տոկոսի սահմաններում: Չինաստանի բորսաները, որն աշխարհում պղնձի ամենախոշոր սպառողն է, փետրվարի 11-ից փակ են՝ լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարության պատճառով: