2021 թվականի փետրվարի 17-ին ժամը 11․45-ի դրությամբ, մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Շիրակի մարզպետարանից հայտնում են որ ձյան շերտի հաստությունը որոշ հատվածներոմ հասնում է 5-ից 10 սմ։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհներն սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 17 միավոր տեխնիկա։

Մարզում փակ ճանապարհներ չկան, որոշ հատվածներում՝ Վարդաղբյուր, Քեթի, Ջաջուռ ձնաբուք է, տեսանելիությունը ցածր է (80-100մ), որոշ հատվածներում առկա է նաև մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով»։