ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է: Նա խորհրդակցություն է անցկացնում Շիրակի մարզպետարանում:

Հայտնի է, որ նա հանդիպելու է գերիների հարազատների հետ: Զրույցը լինելու է փակ ռեժիմով:

Ավելի վաղ Շիրակի մարզում անհետ կորածների ու գերիների հարազատները մի շարք ակցիաներ են իրականացրել: Նրանք պահանջում են հստակ տեղեկություններ փոխանցել իրենց հարազատների մասին, ինչպես նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել նրանց հայտնաբերելու ու հայրենիք վերադարձնելու համար:

Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի: