Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը բարի գալուստ է մաղթել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, որն այսուհետ հանդես կգա Հայաստանի հավաքականում։

Մովսիսյանը կիսվել է Սպերցյանի հետ տարիներ առաջ արված լուսանկարով ու գրել․ «Բարի գալուստ Հայաստանի հավաքական, Էդուարդ Սպերցյան»։