Կարելի է վերադառնալ բանակցային սեղան, եթե խելոք ղեկավար լինի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շուշիից ԱԺ պատգամավոր ընտրված Վլադմիր Կասյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք հնարավոր է համարում հանձնված տարածքների վերադարձը: Իսկ թե երբ Արցախը կրկին կլինի ամբողջական` պատգամավորը հույս հայտնեց, որ մոտ ապագայում:

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ մշտապես կապը պահում են Արցախի բնակիչների հետ. «Արցախում եղած բնակիչների հետ պարբերաբար հանդիպում ենք, տեղեկանում ենք իրենց խնդիրներից, իսկ Հայաստան տեղափոխվածների հետ կապը չենք պահում, ստեղծել ենք մի հանձնաժողով, որը զբաղվում է իրենց խնդիրներով»,- ասաց համամասնական ձայներ ստացած պատգամավորը:

Վերջինս նշեց, որ բնակչության շրջանում դեռևս կա խուճապ. «Բնակչության շրջանում, բնական է, լարվածություն կա, բայց այն չէ, ինչ առաջ: Մեր ժողովուրդը միշտ էլ սովոր է դժվարություններին դիմանալու: Եթե միաբան լինենք` վերջը լավ կլինի» ,- ընդգծեց Վլադիմիր Կասյանը:

Նա ասաց, որ Արցախը դատարկվել է, արցախցիները չեն վերադառնում. «Մոտավորապես մի 30.000 մարդ դեռ չի վերադարձել Արցախ, այդ թվի մեծամասնությունն են կազմում հանձնված տարածքների բնակիչները»,- եզրափակեց Վլադիմիր Կասյանը:

Զվարթ Պետրոսյան