Նախորդ շաբաթ կորոնավիրուսից մահացությունների թիվն աշխարհում նվազել է 10, իսկ վարակվածների թիվը`16 տոկոսով: Տվյալները հրապարակվել են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կայքում, հայտնում է Korrespondent–ը:

«Անցյալ շաբաթ գրանցվել է վարակման 2.7 միլիոն նոր դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ 16 տոկոսով քիչ է և 81 հազար մահ, ինչը 10 տոկոսով է քիչ նախորդ շաբաթվա տվյալներից », — հայտնել է կազմակերպությունը:

Այսպիսով, ըստ շաբաթական տեղեկագրի, հիվանդացության և մահացության անկումը հատկապես նկատելի է Աֆրիկայում (համապատասխանաբար 20 և 21 տոկոս), Արևմտյան Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում (20 և 13 տոկոս), Եվրոպայում (18 և 19 տոկոս), ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (16 և 2 տոկոս):

Աշխարհում ամենաշատ վարակակիրներ ունեցող երկրների ցանկում առաջատարներն են ԱՄՆ-ն (շաբաթական ավելի քան 673 հազար նոր դեպք), Բրազիլիան (ավելի քան 318 հազար), Ֆրանսիան (ավելի քան 127 հազար), Ռուսաստանը (ավելի քան 104 հազար) և Բրիտանիա (ավելի քան 97 հազար դեպք):