Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի հարավում 5 ռուսաստանցիների ձերբակալման մասին, որոնք փորձ են կատարել Սիրիայից ապօրինի հատել երկրի սահմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հաթայ նահանգի Նարլիջա շրջանում գտնվող թուրք-սիրիական սահմանին ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ 5 ՌԴ քաղաքացի, որոնք փորձ են կատարել Սիրիայից ապօրինի Թուրքիա անցել: Ձերբակալվածներներից մեկը կին է, որը նախկինում հետախուզվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու առնչությամբ: Վեցերրորդ անձը Լիբիայի քաղաքացի է», — ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: