Զորամիավորումներում շարունակվում են նոր ուսումնական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությունները։

Զորամիավորումների և զորամասերի հրամանատարները շնորհավորել են անձնակազմին ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ, առանձնացրել  առաջնային խնդիրները։ Նշվել է, որ անձնակազմի մարտունակությունը բարձր է, և զինծառայողները պատրաստ են կատարել մարտական խնդիրները: