Գյումրիի ճանապարհին Նիկոլ Փաշինյանին իբր դիմավորող քաղաքացիները բերվել են Արագածոտնի ու Արմավիրի մարզերից՝ ծանոթով կամ ֆինանսական աջակցության խոստումով Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ նշված երկու մարզպետարանների առջև խնդիր է դրված եղել կոնկրետ ժամին մայրուղու վրա տանել 25-30 մարդ, որոնք, իբր, սեփական նախաձեռնությամբ էին դուրս եկել փողոց՝ դիմավորելու Փաշինյանին: Ակցիայի նպատակն էր, որպեսզի Փաշինյանի խոսնակն ու օգնականը լուսանկարները տարածեն համացանցում՝ ցույց տալու համար, թե կապիտուլյացիայից հետո Փաշինյանը չի կորցրել ժողովրդականությունը Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հավաքված մարդիկ, եղել են մարզպետարանի ՔՊ-ական պաշտոնյաների ազգականներնը, մի մասին էլ սոցիալական աջակցություն են խոստացել փողոցում Փաշինյանին սպասելու համար:

Ավելի վաղ համացանցում տարածվեց տեսանյութ, ըստ որի զանգահարել են այսօր Գյումրիում Փաշինյանին մոտեցած կնոջը, որը աջակցություն էր հայտնել նրան և բարձրաձայն փոխանցել համարը: «Երբ գամ ստանամ… ուղղակի ինձ ասեցին, որ կօգնեք, ես կոնկրետ չգիտեմ, թե ով պիտի տա էտ գումարը»,-ասում է կինը: