Ավանդաբար անցկացվող ֆուտբոլային հանդիպումներ, թիմային պայքար ու հաղթանակներ։ Օրեր առաջ կայացած ֆուտբոլային հանդիպումը Թուֆենկյանի 2 թիմերի միջեւ ավարտվեց «Թուֆենկյան 1» թիմի փայլուն հաղթանակով։
Խաղից առաջ ֆավորիտն անխոս համարվում էր հենց «Թուֆենկյան 1»-ը եւ խաղադաշտում նրանք ապացուցեցին իրենց անվիճելի առավելությունը մրցակցի հանդեպ։ ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի ղեկավարությունները շնորհավորական ուղերձ են հղել «Թուֆենկյան 1»-ին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։ Թիմի անդամները վստահեցնում են առաջիկայում էլ են պատրաստ նույն ոգով և հաղթելու վճռականությամբ հանդիպել հաջորդ ֆուտբոլային խաղերին։