Նախորդ՝ 2020 թվականը, որը աղետալի հետեւանքներ ունեցավ Հայաստանի տնտեսության վրա, պայմանավորված նախ կորոնավիրուսային իրավիճակով, հետո արդեն պատերազմով տպավորություն էր ստեղծում, թե կարող է զպսել օրվա իշխանավորների՝ պարգևավճար ստանալու մոլուցքը, սակայն իրականությունը բոլորովին այլ է։

Օրինակ ՊԵԿ-ում ոչ կորոնավիրուսը, ոչ էլ պատերազմը չեն խանգարել, որ աշխատակիցներին պարգևավճար բաժանեն։

Irakanum.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ կառույցում 2020 թվականի ընթացքում աշխատակիցներին 6.820.207.205 ՀՀ դրամի պարգևավճար է հատկացվել։Այն համարժեք է ավելի քան 14.2 միլիոն ԱՄՆ դոլարին։

Միաժամանակ հարցմամբ խնդրել էինք տրամադրել տեղեկություն այն մասին, թե որքան պարգևավճար է ստացել ՊԵԿ նախագահ Էդվարդ  Հովհաննիսյանը, սակայն պատասխանում այն համարել են գաղտնիք և չեն տրամադրել տեղեկություն։ «Ինչ վերաբերում է Կոմիտեի նախագահին տրված պարգեւավճարներին, ապա հայտնում ենք, որ այն անձնավորված է և չի կարող տրամադրվել»,- ասված է գրավոր հարցմանն ի պատասխան։

Irakanum.am