Արտասահմանցի ուսանողները այն երկրներից, որոնց հետ Ռուսաստանն ունի բաց ավիահաղորդակցություն, կարող են վերադառնալ սովորելու ռուսական բուհերում: Բայց մի պայմանով՝ անհրաժեշտ է երկու բացասական ՊՇՌ թեստ: Պարզաբանումները հրապարակվել են «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:

«Ուսանողներին, ովքեր օտարերկրյա քաղաքացիներ են, թույլատրվում է անցնել ուսումնական գործընթացի, եթե ունեն բժշկական փաստաթուղթ (ռուսերեն կամ անգլերեն), որը հաստատում է COVID-19-ի բացասական արդյունքը՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով…»,- ասվում է փաստաթղթում: Առաջին հետազոտությունը պետք է անցկացվի ոչ շուտ, քան Ռուսաստան ժամանումից երեք օրացուցային օր առաջ, իսկ երկրորդը` ՌԴ ժամանումից հետո երեք օրացուցային օրվա ընթացքում:

Ռուսաստանի Դաշնություն ժամանելուն պես ուսանողները պետք է պահպանեն մեկուսացման ռեժիմը: